Google-ն արտոնագրել է նոութբուք՝ սմարթֆոնի «գրպանով»

ԱՄՆ արտոնագրային գործակալությունը գրնացել է Google ընկերության նոր №8,649,821 արտոնագիրը: Այն կրում է «Notebook computer and cell phone assembly» (նոութբուքի և բջջային հեռախոսի հավաքածու) անվանումը: Որոնողական հսկան առաջարկում է դյուրակիր համակարգիչները համալրել հատուկ մասով, որտեղ հնարավոր կլինի տեղադրել սմարթֆոնը:

Որպես այդպիսին գաղափարը նոր չէ: Հիշենք օրինակ ASUS-ի Padfone-ը՝ պլանշետի ետևի հատուկ մասում կա սմարթֆոնի տեղադրման «գրպանով»:

google2

Google-ի արտոնագրում նշվում է, որ երկու սարքերը միմյանցից անկախ են գործելու: Սակայն, երբ սմարթֆոնը հայտնվի դյուրակիր համակարգչի «գրպանում», հնարավոր կլինի միանալ բջջային մոդեմիմ և փոխանակվել տվյալներով՝ բջջային ցանցի միջոցով:

Եվ չնայած այս արտոնագրին՝ Google-ի կողմից նման նոութբուք արտադրելու որևէ լուրեր առայժմ չկան: