Gmail-ի Android ծրագրում նոր ֆունկցիաներ են ավելացել

Gmail-ի Android ծրագրի նոր ֆունկցիաների մեկը Google Drive ամպային ծառայությունում էլեկտրոնային նամակների պահպանման հնարավորությունն է:

Սա նշանակում է, որ այսուհետ բոլոր նամակներում կից ֆայլերը կարելի է միանգամից պահպանել Google Drive-ում: Եվս մեկ նորույթը սպամ նամակների նկարագրությունն է: Gmail-ը կպարզաբանի, թե ինչու է տվյալ նամակը հայտնվել սպամ արկղում:

gmail1

Հեշտացվել է նաև աջից ձախ գրվող լեզուների ինտերֆեյսը: Նավիգացիոն մենյուն համապատասխանաբար տեղափոխեվել է ձախ մասից աջ մաս::

Դե Gmail-ի Android հավելվածը կարող են ներբեռնել անվճար Google Play-ից: