«ՎԿոնտակտե»-ն կինտեգրվի iTunes-ի հետ

Vkontakte«ՎԿոնտակտե»-ն կինտեգրվի iTunes-ի հետ: Սոցցանցի iPad հավելվածում աուդիոերգերի կողքին կհայտնվեն հղումներ, որոնց սեղմելիս հնարավոր կլինի երգը գնել iTunes-ից: Այս կերպ սոցցանցը մասամբ օրինականացնում է իր երաժշտական բովանդակությունը:

Universal Music-ի ռուսական մասնաճյուղի ղեկավար Դմիտրի Կոննովը հայտնել է այն կարծիքը, որ նման ինտեգրացիան որևէ կերպ չի խթանի երաժշտական աուդիոձայնագրությունների վաճառքի աճին: Այնուամենայնիվ, այս որոշումը կթուլացնի սոցցանցի նկատմամբ ճնշումները մի շարք երաժշտական լեյբլների կողմից:

Նշենք, որ 2014թ. ապրիլի 3-ին սոցցանցի նկատմամբ դատական հայց են ներկայացրել Sony Music Russia, Universal Music Russia և Warner Music UK ընկերությունները՝ պիրատային բովանդակության դիտավորյալ տարածման համար: «ՎԿոնտակտե»-ի iPad և iPhone հավելվածները ջնջվեցին App Store-ից: Նոր տարբերակի շնորհանդեսը կկայանա շուտով: