Apple-ը ստացել է արևային մարտկոցները ճկվող էկրաններում օգտագործելու արտոնագիր

Apple ընկերությունը արևային մարտկոցով դյուրակիր սարքերի էկրանի տեխնոլոգիայի արտոնագրից բացի ստացել է ևս մեկ նոր արտոնագիր: ԱՄՆ արտոնագրային բյուրոն նշված տեխնոլոգիայի արտոնագրի փաստաթղթում ավելացրել է նաև ճկվող էկրանների համատեղելիություն, ինչպես նաև մուլտիսենսորային պանելներ:

Apple-patent-dispaay-solar-1 Apple-patent-dispaay-solar-2-590x200

Կուպերտինոյի նախագծողների խոսքով, արևային մարտկոցների ներկառուցումը հնարավոր է բոլոր տեսակի էկրաններում, այդ թվում iPhone, iPad, iPod սարքերի: Հնարավոր է, որ iWatch-ը թույլ տա լուծել մարտկոցների լիցքավորման շուտ սպառվելու խնդիրը: Խնդիրն այն է, որ մեծ էկրան ունեցող սարքերը պահանջում են ավելի շատ էներգիա, այդ իսկ պատճառով սարքերը շուտ են սպառում լիցքը: Նոր տեխնոլոգիան թույլ կտա կրճատել էներգիայի օգտագործումը:

Արտոնագրում նշվում է, որ նման տեխնոլոգիան կարելի է օգտագործել նաև ճկվող էկրաններում, ինչը խոսում է այն մասին, որ Apple-ն այն կինտեգրի դեռևս մամուլում լուրի տեսքով խոսվող սարք՝ iWatch-ում: