iWatch թևնոցի տեսքով (կոնցեպտ)

iPhone 6-ի նկատմամբ հետաքրքրությունը այնքան է աճել, որ կարծես մարդիկ մոռացել են iWatch-ի մասին, բայց ոչ դիզայներները: Համացանցում կրկին հայտնվել է iWatch-ի յուրօրինակ կոնցեպտ:

iwatch-iphone-concept

Կոնցեպտի հեղինակներն այն ներկայացնում են թևնոցի տեսքով՝ մետաղյա կաղապարով և հսկա էկրանով: Վերջինս այնքան մեծ է, որ այնտեղ տեղավորվում է այն ամենն, ինչ սմարթֆոնի էկրանին կարել է տեսնել:

Բացի դրանից, iWatch-ը հագեցած է Healthbook հավելվածքով, որի մասին վաղուց են լուրեր շրջանառվում: Վերջինս իբրև թե կփորձի հետևել օգտագործողի առողջությանը՝ հավաքելով մարմին ջերմության, ճնշման մասին տվյալներ:

Դե իսկ իրականում ինչ տեսքո կունենա սարքը, մենք բոլորս կիմանանք միայն այն ժամանակ, երբ Apple-ն իսկապես շնորհանդես անի: