Որքա՞ն են վարձատրվում Apple-ի ծրագրավորողները

apple moneyԲազմաթիվ ծրագրավորողներ երազում են աշխատանքի ընդունվել Սիլիկոնյան հովտի ամենախոշոր ընկերություն: Իսկ ո՞վ է տեխնոլոգիական հսկաներից սիրում իր նախագծող-աշխատակիցներին ամենաշատը:

Ինչպես հայտնում է Glassdoor վերլուծական ընկերությունը, ամենաբարձր միջին աշխատավարձը ստանում են հենց Apple-ում: Կուպերտինոյում նախագծողները վարձատրվում են 132 000 դոլար տարեկան, իսկ 2-րդ տեղում բարձր միջին աշխատավարձի ցուցանիշով Google-ն է: Վերջինս վարձատրում է իր նախագծողներին 128 000 դոլար տարեկան: Երրորդ տեղում Facebook սոցցանցը ՝ 120 000 դոլար աշխատավարձով:

Microsoft-ն ավելի համեստ է այս հարցում: Այստեղ տարեկան աշխատավարձը միջինում կազմում է 110 000 դոլար: Իհարկե պետք է նաև հաշվի առնել խրախուսական բոնուսները և այլ նման վճարները, որոնք տալիս են գրեթե բոլոր նման խոշոր ընկերությունները:

Նշենք, որ վերոհիշյալ թվերը վերաբերում էին միայն ծրագրավորողների միջին աշխատավարձին և ոչ ընդհանրապես աշխատակիցներին: Ընդհանուր ընկերություններում միջին աշխատավարձը կարող է շատ և շատ ավելի ցածր լինել:

Վերլուծաբանները նշում են, որ միլիոններ աշխատելու համար պարտադիր չէ աշխատել նման խոշոր ընկերություններում: Շատերը ավելի շատ գումար են վաստակում՝ ստեղծելով իրենց սթարտափները՝ ներգրավելով միլիոն դոլար ներդրումներ: