Հավելյալ վիրտուալ իրականության տեխնոլոգիաների նախագծմամբ զբաղվող Metaio ընկերությունը հայտարարել է Thermal Touch համակարգի նախագծման մասին: Այն թույլ է տալիս ինֆրակարմիր ճառագայթման սենսորների և Google Glass ակնոցի նման խելացի ակնոցի օգտագործմամբ ցանկացած մակերևույթ վերածել սենսորային ինտերֆեյսի:
Ինֆրակարմիր պատկերը սովորական ֆոտոխցիկով ստացված պատկերի հետ համադրելով՝ համակարգը որոշում է այսպես ասած ջերմային հետք, որը թողնում է օգտագործողը մակերևույթին հպվելիս: Այս ամենին ավելացնելով վիրտուալ իրականության տեխնոլոգիան և համակարգչային տեսությունը (խելացի-ակնոց), օգտագործողը կստանա սկզբունքորեն նոր սենսորային ինտերֆեյս գրեթե ամեն տեղ, ուր ցանկանա:
Նախագծողների խոսքով, այս տեխնոլոգիայի կիրառմամբ նոր հնարավորություններ են բացվում: Օրինակ օգտագործողը կարող է կառավարել սարքի շարժումները, հնարավոր կլինի նաև կատարել ձայնային նավիգացիա:
Այս տեխնոլոգիան ամբողջապես կիրառելի և կատարյալ կարող է լինել միայն 5 տարուց: