Ճապոնիայում կբացվի համակարգչային խաղերի աշխարհի ամենախոշոր թանգարանը

Ճապոնական Նագասակի քաղաքում կբացվի համակարգչային խաղերի թանգարան: Ինչպես գրում է Kotaku-ն, այն կտեղակայվի Huis Ten Bosch անունը կրող զվարճանքների զբոսայգու տեղում:

zhjHjtA19QvyPNm3AGHD5g-article

Չնայած Ճապոնիան համակարգչային խաղերի ոլորտում մեծ դեր է խաղացել, երկրի տարածքում մինչ օրս չկա որևէ խոշոր թանգարան՝ նվիրված այդ թեմատիկային:

Նագասակիի թանգարանը կդառնա համակարգչային խաղերին նվիրված աշխարհի ամենախոշոր թանգարանը: Թանգարանում կներկայացվեն ոչ միայն հին տարիների, այլև նոր ժամանակակից խաղային սարքերի նմուշներ, ինչպես նաև ապագայի խաղերի կոնցեպտներ:

Թանգարանի մուտքը կլինի անվճար: Թանգարանի կողքին կկառուցվի նաև 3D-ատրակցիոն: Թանգարանի բացումը կկայան հուլիսի 5-ին: