iOS 8-ի նոր ֆունկցիան կցուցադրվի WWDC միջոցառմանը

ios-8-ipad-multitasking-590x383

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Apple-ը պատրաստվում է iOS 8 օպերացիոն համակարգում ներդնել նոր ֆունկցիա՝ բազմախնդրայնություն, որը թույլ կտա «բաժանել» էկրանը (split-screen) և միաժամանակ գործարկել ու օգտվել մի քանի հավելվածներից: Ընդ որում՝ բովանդակությունը, օրինակ՝ նկար կամ տեսանյութ, հնարավոր կլինի մի հավելվածից տեղափոխել մյուսի մեջ:

New York Times-ը գրում է, որ այս ֆունկցիայի աշխատանքը կցուցադրվի WWDC կոնֆերանսին: Այս մասին պարբերականի լրագրող Բրայան Չենը գրել է իր Twitter-ում: Հիշեցնենք, որ միջոցառումը տեղի է ունենալու հունիսի 2-6-ը Սան Ֆրանցիսկոյում:

Նշենք, որ բազմախնդրայնության ֆունկցիան հասանելի կլինի միայն iPad-ի համար, քանի որ iPhone-ի էկրանն այդքան էլ մեծ չէ՝ միաժամանակ երկու հավելվածներից օգտվելու համար:

Աղբյուրը՝ theverge.com