Acer-ը ներկայացրել է Iconia Tab 8 պլանշետը (Computex 2014)

Computex 2014 ցուցահանդեսին Acer թայվանական ընկերությունը ներկայացրել է իր նոր Iconia Tab 8 պլանշետը, որն ունի քառամիջուկ Intel Atom Bay Trail Z3745 պրոցեսոր՝ 1,33 ԳՀց հաճախությամբ (Turbo ռեժիմում մինչև 1,86 ԳՀց): Սարքն ունի 8 դյույմանոց IPS-էկրան՝ 1920×1200 թույլատրությամբ և Zero Air Gap տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս նվազեցնել լուսի արտացոլանքը, մեծացնել կոնտրաստայնությունն ու պայծառությունը, ինչպես նաև թույլ է տալիս ավելի հեշտորեն կարդալ արևի լույսի տակ: Էկրանի հատուկ ծածկույթը չի թողնում, որպեսզի մատնահետքերը մնան մակերևույթին:


acer1

Պլանշետը բավական բարակ է՝ 8,5 մմ, իսկ քաշը 360 գրամ է: Այս պայմաններում մարտկոցը կարողանում է ապահովել մինչև 7,5 ժամ ավտոնոմ աշխատանք: Նշենք, որ պլանշետի դիզայնը բավական գրավիչ է:

acer

Iconia Tab 8-ն աշխատում է Android 4.4 (KitKat) ՕՀ-ով և Acer Touch WakeApp ֆունկցիայի օգնությամբ կարելի է «արթնացնել» պլանշետը մեկ հպումով: Սպասվում է, որ սարքը կհայտնվի համաշխարհային վաճառքում աշնան սկզբին և կարժենա մոտավորապես 120 հազար դրամ:

Աղբյուրը՝ acer.com