Apple-ը ներկայացրել է HealthKit առողջապահական հավելվածը

DSC_1258

Apple-ը ներկայացրել է նոր HealthKit հավելվածը, որը հասանելի կդառնա iOS 8 նոր ՕՀ-ի հետ և կօգնի օգտագործողներին հետևել առողջությանը, դե իսկ մարզիկներին և ակտիվ ապրելակերպ ունեցող մարդկանց՝ նորմատիվների դինամիկայի բարելավմանը:

HealthKit-ը հետևում է Ձեր կյանքի գրեթե բոլոր ցուցիչներին՝ սրտի աշխատանք, արյան ճնշում, քուն և այլն: Այն մի ամբողջ համալիր ֆիթնես-ծրագիր է: Հնարավոր է անգամ դիտել, թե ներկա և թե որևէ հատուկ ընտրած ժամկետում Ձեր առողջական փոփոխություններին:

DSC_1261-2

Կարելի է սպասել, որ այն համատեղելի կլինի այլ սարքերի հետ՝ լրացնելով դրանց: Խոսքը գնում է դեռևս չթողարկված և լուր հանդիսացող iWatch ժամացույցի մասին: Հաշվի առնելով այն փաստը, որ վերջին շրջանում Nike ընկերությունը սերտ կապերի մեջ է Apple-ի հետ, ապա iWatch սպասված սարք է: Հիշենք, որ Nike -ն ունի իր բրենդային ֆիթնես-թևնոցը:

Աղբյուրը և լուսանկարները՝ The Verge