Instagram-ը համալրվել է լուսանկարների մշակման նոր գործիքներով

Ճանաչված Instagram ֆոտոծառայության նախագծողները հայտնել են նոր գործիքների թողարկման մասին: iOS և Android հավելվածների նոր տարբերակներում նախագծողները ավելացրել են ֆունկցիաներ, որոնք կօգնեն օգտագործողներին առավել ստեղծագործական մոտեցում ցուցաբերել իրենց լուսանկարների մշակմանը:

Instagram new functions

Ֆիլտրերի էջում հայտնվել է նոր կոճակ, որն իր մեջ պարունակում է ֆոտոխմբագրման նոր գործիքներ: Օրինակ կարելի է ավելացնել լուսանկարի պայծառությունը կամ ավելի տաք գունային գամմա հաղորդել:

Բացի դրանից, այսուհետ կարող եք կարգավորել օգտագործվող ֆիլտրերի ինտենսիվությունը: Անհրաժեշտ է պարզապես երկու անգամ սեղմել ֆիլտրի վրա: Ավելացել է նաև լուսանկարին սրություն հաղորդելու կոճակ:

Instagram 6.0 տարբերակն արդեն հասանելի է App Store և Google Play հավելվածների օնլայն խանութներում: