App Store-ում հնարավոր կլինի վճարում անել վիթքոիններով

BitcoinՉնայած վերջին շրջանում Apple-ը բիթքոին վեբ-արժույթով գնում կատարվող հավելվածներ նախագողների հետ իրական «պատերազմ էր» վարում, այնուամենայնիվ, ընկերության վերաբերմունքը իրականում շատ ավելի ջերմ է, քան կարող էր թվալ:

Մասնավորապես, iOS-ի նոր բեթա տարբերակում Apple-ը հրապարակել է App Store հավելվածների հաստատման թարմացված կանոնները, որտեղ ավելացել է վիրտուալ արժույթներով վճարումների ընդունման կետ:

«Հավելվածները կարող են ապահովել վիրտուալ արժույթների փոխանցում միայն այն պայմանով, եթե չի խախտվում ռեգիոնալ կամ դաշնային օրենք»,- գրված է կանոններում: Սա առաջին դեպքն է, երբ Apple-ը պաշտոնապես ընդունում է վիրտուալ արժույթը: