Google-ը թողարկել է իր Android ՕՀ-ի հերթական թարմացումը: Նոր տարբերակը Android KitKat 4.4.3-ն է: Այն արդեն հասանելի է Nexus 4 և 5 սմարթֆոնների և Nexus 7 (2012 և 2013թթ. արտադրված) և Nexus 10 պլանշետների համար:
Մոտակա շաբաթներին այս թարմացումը կստանան նաև այլ սարքեր:
Ահա թե ինչ սպասել նոր տարբերակից՝
— համարների հավաքման Dialer հավելվածի ինտերֆեյսը մուգ գույնից դարձել է բաց՝ լուսավոր
— Dialer-ում հնարավոր է այսուհետ փոխել կոնտակտների դասակարգումը
— Կոնտակտների ցուցկաով People ծրագիրը դարձել է Gmail app-ի նման: Այն կոնտակտները, որոնք չունեն նկարներ, կստանան տարբեր գունավոր պատկերներ:
Միանշանակ նոր տարբերակն այլ փոփոխություններ ևս պարունակելու է, որոնք դեռևս մնում են «գաղտնիք»:
Աղբյուրը՝ androidcentral.com