Ford-ը փորձարկում է ավտոմեքենաների նոր V2V տեխնոլոգիան (վիդեո)

Ford ընկերությունը անցկացրել է նոր V2V (Vehicle-to-vehicle) տեխնոլոգիայի փորձարկում, որը նախատեսում է գործարկել իր ապագա մոդելներում: V2V-ի համար ավտոմեքենաներում տեղադրվում են WiFi փոխանցիչներ, որոնք ինքնակարգավորվում են մի mesh-ցանցում և փոխանակվում են ճանապարհային դրության տեղեկություններով հարևան մեքենաների հետ, այդ թվում փոխանցում ինֆորմացիա Ձեր արագության և ուղղության մասին:

V2V համակարգը նպատակ ունի մինիմումի հասցնել ճանապարհային պատահարները: Օրինակ փորձարկման ժամանակ համակարգիչը մեկ մեքենայից մյուսին զգուշացրեց, թե որքան մոտ են իրենց և այս կերպ արգելակը սեղմելու ազդանշան արեց: Նշենք, որ այս տեխնոլոգիան չի պահանջում թանկարժեք սարքավորումներ:

Բացի դրանից, ամերիկյան կարգավորող մարմինները մոտ են նրան, որ V2V-ն դարձնեն պարտադիր ստանդարտ և այն 2017-ին արդեն գործի բոլոր ավտոմեքենաներում: Բացի Ford-ից, V2V-ն փորձարկում են նաև այլ ավտոարտադրողներ: