2016թ. վիդեոխաղերի լսարանը կհասնի 2 միլիարդի

Վիդեոխաղերի վերլուծությամբ զբաղվող Newzoo միջազգային հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է խաղային արտադրության վերաբերյալ վերլուծությունը, ըստ որի մեկուկես տարի անց վիդեոխաղերի լսարանը կգերազանցի 2 միլիարդը, մինչդեռ անցած տարի այս ցուցանիշը կազմել է 1.6 միլիարդ:

2013-ին խաղային շուկայի ծավալը կազմել է $75,58 միլիարդ դոլար: Ընդ որում՝ ընդհանուր եկամտի 44%-ը բաժին է ընկել տասը խոշոր ընկերությունների: Նշենք, որ  Apple-ի եկամուտը խաղերից կազմել է $2,4 միլիարդ, գրեթե նույնքան, ինչքան Nintendo-ի եկամուտն է:

games

Ըստ Newzoo-ի մասնագետների՝ տարեկան խաղային ոլորտը կգրանցի 8,1% աճ, և 2017-ին ոլորտի ծավալը կկազմի $102,9 մլրդ դոլար: Նշվում է, որ աճի 82-%-ը կապահովեն Ասիական և Խաղաղօվկիանոսյան շրջանները:

Ըստ հետազոտության արդյունքների՝ հաջորդ տարվա ընթացքում սմարթֆոնային և պլանշետային խաղերն ավելի շատ եկամուտ կբերեն, քան կոնսոլային խաղերը:

 Աղբյուրը և նկարը ՝ GamingBolt.com