Ford ընկերությունը մոտակա ժամանակներում պատրաստվում է իր ավտոմեքենաներում ներդնել ղեկի ադապտացված ղեկավարման համակարգ (Adaptive Steering System), որը կհեշտացնի բարձր արագության ժամանակ թեքվելը, հատկապես եթե տարածությունը սահմանափակ է:
Համակարգն աշխատում է հետևյալ կերպ. ղեկային մեխանիզմի շարժահաղորդայնությունը փոխվում է՝ կախված տվյալ պահից, այս դեպքում՝ շարժման արագության մասին ինֆորմացիայից: Սրա շնորհիվ փոքր արագության դեպքում վարորդը կարող է քիչ պտույտներ անել ղեկով, իսկ արագության մեծացման ժամանակ թեքվելն ավելի սահուն կդառնա:
Նշենք, որ նման համակարգով արդեն համալրված են պրեմիում-դասի մի քանի մոդելներ: Համակարգը մշակվել է Takata ընկերության հետ համատեղ: Gizmag-ը գրում է, որ այս համակարգով մեքենաները վաճառքում կհայտնվեն 2015թ.:
Աղբյուրը՝ Gizmag.com