Android-ն այսուհետ կարթնացնի քնած մնացած ուղևորներին

Google Now հավելվածում ավելացվել է նոր հետաքրքիր ու օգտակար ֆունկցիա, որը կարթնացնի այն ժամանակ, երբ տրանսպորտը մոտենա Ձեր կանգառին: Այնպես որ կարելի է այսուհետ օգտագործել ժամանակը և հանգիստ քնել տրանսպորտում, ու չսպասել, թե երբ կգա իջնելու Ձեր հերթը:

Ֆունկցիան օգտագործում է Google Maps քարտեզները. բավական է մի անգամ նշել Home, Work գտնվելու վայրերը և այն կհիշի այդ հասցեները:

nexusae0_2014-06-07_thumb

Այնուհետև անհրաժեշտ է Google Now հավելվածում զարթուցիչ տեղադրել՝ ընտրելով, օրինակ, Home հասցեն: Այս դեպքում զարթուցիչը կմիանա տան գտնվելու վայրին մոտենալու դեպքում, և Դուք բաց չեք թողնի կանգառը:

Աղբյուրը՝ Androidpolice.com