Ֆիլիպինցի դեռահաս Անջելո Կազիմիրուն իր սպորտային կոշիկները վերածել է բջջային սարքերի լիցքավորման սարքի: 15 ամյա գյուտարարի մասին գրում է Gizmodo տեխնոբլոգը:
«Էլեկտրականությունը գեներացվում է կոշիկի միջադիրում առկա գեներատորի շնորհիվ՝ ստեղծված երկու զույգ պիէզոէլեկտրական սկավառակներից, որոնք արտադրում են էներգիա բյուրեղի ճկվելու ժամանակ»,- պատմում է փորքիկ գյուտարարը:
Հավաքված էներգիան հետագայում կարելի է հաղորդել բջջային սարքերին USB-ի միջոցով: Երկու ժամյա բասկետբոլից հետո Անջելոյի սպորտային կոշիկները կարողացան լիցքավորել հեռախոսը 10 րոպեով: Գյուտարարը վստահ է, որ իր սարքը կդառնա ապագայում ավելի արդյունավետ և պիտանի:
Իր նախագիծը Անջելո Կազիմիրուն ներկայացրել է Google Science Fair դեռահասների մրցույթին, որի հաղթողները հայտնի կդառնան հունիսի 26-ին: