Apple-ը հրապարակել է վիդեոնյութ OS X Yosemite 10.10 ՕՀ-ի մասին (վիդեո)

Ցանկանու՞մ եք ծանոթանալ OS X Yosemite 10.10 օպերացիոն համակարգի նոր ֆունկցիաների և դիզայնի էլեմենտների հետ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կարճ 1 րոպե տևողությամբ վիդեոնյութ, որը հրապարակվել է Apple ընկերության կողմից: Վերջինս պատմում է նոր OS X Yosemite նորույթների մասին:

Վիդեոնյութը կրում է «The New Look of OS X Yosemite» անվանումը: Այն պատմում է ՕՀ-ի վիզուալ փոփոխությունների մասին՝ սկսած յուրաքանչյուր հավելվածի նշաններից մինչև «Ծանուցումների կենտրոն» (Notification Center):