Հրապարակվել է Doom խաղի նոր սերիայի առաջին թրեյլերը (վիդեո)

Bethesda Softworks և id Software ընկերությունները հրապարակել են Doom խաղի նոր սերիայի առաջին թիզեր-թրեյլերը: Առավել մանրամասն նախագծի մասին ընկերությունները խոստանում են պատմել հուլիսին կայանալիք QuakeCon փառատոնի ժամանակ:

doom-slide-1

Թրեյլերը որևէ բան չի պատմում նոր խաղի մասին, սակայն ցուցադրում է կիբերդևերին և մռայլ միջավայրը: Հայտնի է, որ Wolfenstein: The New Order խաղի բոլոր գնորդները կստանան մուտք Doom-ի նոր մասի բեթա-տարբերակին: Իսկ խաղի PS3 և Xbox 360 տարբերակներ ունեցողները հրավիրվելու են խաղի փորձարկմանը ժամանակակից սերունդների սարքերիով՝ PS4-ով և Xbox One-ով: Հին խաղային սարքերի համար Doom-ի նոր սերիան անհասանելի է լինելու:

Նշենք, որ Doom-ի նոր սերիայի ստեղծման մասին հայտնի դարձավ 2008թ-ին, սակայն մինչ օրս խաղը չէր թողարկվում: 2013-ին Bethesda-ն հայտնել էր, որ դադարեցվել է խաղի նախագծման աշխատանքները՝ կատարման ոչ բավարար մակարդակի պատճառով: Առայժմ, խաղի թողարկման օրվա մասին որևէ նորություն չկա: