ABBYY Lingvo-ն կարողանում է ճանաչել սմարթֆոնով արված լուսանկարի տեքստը (վիդեո)

Վերջերս ABBYY Lingvo-ն մեծ թարմացում է թողարկել և այսուհետ թույլ է տալիս օգտագործելով ֆոտոխցիկը՝ լուսանկար անել և ճանաչել տեքստը՝ առանց ինտերնետ կապի առկայության:

LIngvo smartphone

Թարգմանության նոր ֆունկցիան աշխատում է երկու ռեժիմով.

1. Live-թարգմանությունը թույլ է տալիս ճանաչել տեքստն ու թարգմանել այն մեկ հպումով. անհրաժեշտ է միայն նշել բառը կամ արտահայտությունը, և ծրագիրը կթարգմանի այն: Մանրամասները դիտեք տեսանյութում.


2. Ֆոտոթարգմանությունը նույնպես հասանելի է օֆլայն ռեժիմում, այն տարբերվում է առաջինից նրանով, որ ճանաչում և թարգմանում է ոչ թե նոր արված լուսանկարը, այլ արդեն գոյություն ունեցող նկարները:

Android-hավելվածը բեռնելու համար այցելեք այստեղ:

Աղբյուրը՝ lifehacker.ru