Համացանցում հրապարակվել են iPhone 6 սմարթֆոնի արտաքին կաղապարի հերթական լրտեսային լուսանկարներ: Այս անգամ դրանք հրապարակել է Jimmy Lin անունով ինտերնետ օգտագործողը: Նշենք, որ վերջինս նախկինում հրապարակել էր նույն կերպ նաև iPhone 5c և iPad mini սարքերի լուսանկարները, որոնք ճշգրիտ էին եղել:
Դատելով լուսանկարներից՝ նկատելի է, որ iPhone 6-ն ավելի մեծ է ներկայիս «խնձորային» դրոշակակրից: Կողային շրջանակները բարակել են՝ զիջելով ողջ տարածքը էկրանին: Լուսանկարներից այդքան էլ պարզ չէ, սակայն Jimmy Lin-ն իր բլոգում պնդում է, որ միացման և անջատման կոճակը տեղափոխվել է սմարթֆոնի աջ մաս: Նա նաև նշում է, որ ձեռքի ափում հեռախոսը շատ հարմար է տեղավորվում:
Նշենք, որ iPhone 6-ի շնորհանդեսը սպասվում է աշնանը՝ սեպտեմբերին:
Աղբյուրը՝ appleinsider.ru