iOS 8 Beta -ում հայտնաբերվել է multitasking ֆունկցիան

iOS հավելվածների նախագծող Սթիվեն Տրոտոն-Սմիթը ուսումնասիրել է iOS 8 Beta օպերացիոն համակարգի կոդը և հայտնաբերել է հետաքրքիր ֆունկցիա: Նրա խոսքով, նոր ՕՀ-ն թույլ կտա միաժամանակ աշխատել երկու ծրագրերով՝ կիսելով էկրանը: Մասնավորապես, 2-րդ ծրագիրը կարող է զբաղեցնել էկրանի 1/4, ½ կամ ¾ մասը:

ipad  multitasking

Նշենք, որ սա երկար սպասված ֆունկցիա է թե՛ նախագծողների և թե՛ iPad օգտագործողների համար: Այսուհետ կարող եք դիտել ֆիլմ միաժամանակ չկտրվելով չաթ-զրույցից կամ աշխատանքից: Նման մուլտիթասքինգի ֆունկցիայում վաղուց հագեցած են Apple-ի երկու մրցակիցների՝ Microsoft-ի և Samsung-ի պլանշետները:

Ամեն դեպքում, կոդի հայտնաբերումը iOS 8-ում դեռևս չի նշանակում, որ ֆունկցիան ակտիվ է: Լուրեր են շրջանառվում, որ այն դեռ նախագծման փուլում է: Ի վերջո,  Apple-ը կարող է հեռացնել կոդը iOS 8-ի վերջնական տարբերակից:

Աղբյուրը՝ xakep.ru