Volkswagen-ը վաճառել է աշխարհի ամենատնտեսող մեքենան՝ XL1-ը


Volkswagen 3

Օրերս կայացել է ֆուտուրիստական Volkswagen XL1 ավտոմեքենայի բանալիների հանդիսավոր հանձնումը դոկտոր Քրիստիան Մալորնիին: Մեքենան դիզելային հիբրիդ է և աշխարհի ամենատնտեսող մոդելն է: Գերմանական ընկերությունը պատրաստվում է վաճառքի հանել 250 նման մեքենա՝ չնայած ի սկզբանե այս մոդելը նախատեսված չի եղել կոմերցիոն իրացման համար:

Volkswagen 2

Նշենք, որ մոդելը միայն էլեկտրաքարշի ուժով անցնում է 50կմ: 100կմ-ի վրա մեքենան ծախսում է 0,9 լիտր: 100կմ/ժ արագություն մեքենան զարգացնում է 11,6 վայրկյանում, ինչն այդքան էլ բարձր ցուցանիշ չէ, սակայն մեքենան ի սկզբանե նախատեսված չի եղել սպորտային երթևեկության համար:

Ինչ վերաբերվում է մեքենայի վաճառքին, ապա այն արժեցել է 110 000 եվրո:

Աղբյուրը` electric-vehiclenews.com