SwiftKey Android ստեղնաշարն այսուհետ անվճար կլինի (վիդեո)

SwiftKey ընկերությունը որոշում է կայացրել փոխել իր բիզնես-մոդելը: Այժմ ընկերության առաջարկած հայտնի ստեղնաշարը, որը նախկինում արժեր 4$, կտրամադրվի օգտագործողներին անվճար:

Swiftkey

Իսկ գումար վաստակելու համար ընկերությունը գործարկել է հեռախոսի թեմաների խանութ: Այդպիսով, տեղադրելով անվճար ստեղնաշարը՝ օգտագործողները կկարողանան օգտվել թեմաների լայն ընտրությունից: Ընդ որում՝ այս խանութում կան նաև անվճար թեմաներ:

Ստեղնաշարի թարմացված տարբերակում ավելացվել են նաև 800-ից ավելի սմայլիկներ, ավելացվել է մի քանի լեզուների ապահովում, բառերի հուշումների ավելի կատարելագործված ալգորիթմ:

Ստեղնաշարը բեռնելու համար այցելեք այստեղ: