Healthy Desert հավելվածը կհետևի Ձեր քաշին և ոչ միայն

Healthy Deserts-ը հավելված է, որը պարունակում է բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնցով կարելի է պատրաստել շատ համեղ, բայց ամենակարևորը առողջ և օգտակար քաղցրեղեն: Բաղադրատոմսերը պարունակում են լուսանկարներ, որոնք էլ ավելի գայթակղիչ են դարձնում այս կամ այն ուտեստը:

Հավելվածը նախատեսված է iOS օպերացիոն համակարգի համար: Գլխավոր էկրանում բաղադրատոմսերի ցանկն է, որի տեսքը կարելի է փոփոխել վերևում գտնվող կոճակների օգնությամբ:

Healty

Ընտրելով ցանկացած բաղադրատոմս՝ կտեսնեք այդ ուտեստի օգտակար հատկանիշները: Պատրաստման գործընթացը բաժանված է երեք մասի՝ բաղադրատոմս, ինգրեդիենտներ, քայլ առ քայլ ուղեցույց: Ցուցադրվում է նաև պատրաստման տևողությունը:

Հավելվածը պարունակում է և հեշտ, և բարդ բաղադրատոմսեր: Հավանած ուտեստները կարելի է ավելացնել ընտրվածների ցանկում:

Նշենք, որ հավելվածը վճարովի է և այժմ վաճառվում է կես գնով՝ $1,99-ով:

Աղբյուրը՝ Lifehacker.ru