Եթե Ձեր iPhone-ում կան լուսանկարներ, որոնք պաշտպանության կարիք ունեն կամ որպեսզի սխալմամբ չջնջեք կարևոր լուսանկար, առաջարկում ենք օգտագործել Photo Guard հավելվածը: Այն թույլ է տալիս գաղտնաբառ դնել լուսանկարի վրա, ընդ որում՝ գրաֆիկական գաղտնաբառ, որի նմանն օգտագործվում է Android-սմարթֆոնների էկրանն ապակոդավորելիս:
Հավելվածը թույլ է տալիս նաև ստեղծել պաշտպանված ալբոմներ: Բոլոր լուսանկարների մուտքը կկատարվի այս ծրագրի միջոցով, այնպես որ հնարավոր չի լինի այլ կերպ դիտել նկարները: Guard-ը թույլ է տալիս նաև հեշտորեն ներմուծել և ուղարկել լուսանկարները, ինչպես նաև ալբոմները:
Եթե ցանկանում եք տարածել լուսանկարը, ապա հավելվածը տալիս է նաև այդ հնարավորությունը. կարող եք ուղարկել նկարը էլ-փոստով, հրապարակել այն Facebook-ում կամ Twitter-ում՝ առանց հավելվածից դուրս գալու:
Աղբյուրը՝ yablochno.com