Honda-ն ցուցադրել է էլեկտրամեքենանենրի անլար լիցքավորում

Honda Motor ընկերությունը Ճապոնիայում գտնվող հատուկ «խելացի» տանը փորձարկում է էլեկտրամեքենայի անլար լիցքավորման համակարգը:

Փորձարկման ընթացքում օգտագործվում է հինգ միջուկ ունեցող Fit EV էլեկտրամեքենան: Էներգիայի փոխանցման համար կիրառվում է WiTricity համակարգը, որն աշխատում է մագնիսային ռեզոնանսի հիման վրա: Էներգիայի ընդունիչն ու փոխանցիչը տեղադրված են մեքենայի վրա և «խելացի» տան ավտոտնակում:

Տեսականորեն WiTricity համակարգն ապահովում է մինչև 25 կՎտ էներգիա: Honda-ի մասնագետների խոսքով՝ անլար լիցքավորումն ավելի կհեշտացնի էլեկտրամեքենաների օգտագործումը: Սպասվում է, որ այս եղանակով լիցքավորվող մեքենաները շուկա դուրս կգան 2016թ.:.

Աղբյուրը՝ techon.nikkeibp.co.jp