Apple-ն աշխատում է Siri-ն ռուսերեն և այլ լեզուներով համալրելու ուղղությամբ

Siri2012թ. Apple-ն աշխատանքի ընդունեց մասնագետների, ովքեր զբաղվում էին Siri ձայնային օգնականի տեղայնացմամբ. խոսքն այն ժամանակ գնում էր արաբերենի, նորվեգերենի, նիդերլանդերենի, շվեդերենի, ֆիններենի ու դանիերենի մասին:

Վերջերս ընկերությունն ավելացրել է երեք նոր լեզուների՝ ռուսերենի, պորտուգալերենի և թայերենի մասնագետների աշխատանքի ընդունման հայտարարություններ:

Հունիսին կայացած WWDC կոնֆերանսին ընկերության ներկայացուցիչները չխոսեցին այն մասին, որ iOS 8 օպերացիոն համակարգում հասանելի կլինեն Siri-ի հավելյալ լեզուներ:

Ներկա պահին Siri-ն ապահովում է հետևյալ լեզուները.

  • ԱՄՆ (անգլերեն, իսպաներեն);
  • Մեծ Բրիտանիա (անգլերեն);
  • Ավստրալիա (անգլերեն);
  • Ֆրանսիա (ֆրանսերեն);
  • Գերմանիա (գերմաներեն);
  • Ճապոնիա (ճապոներեն);
  • Կանադա (անգելերեն, ֆրանսերեն);
  • Չինաստան (չիներեն);
  • Իտալիա (իտալերեն);
  • Կորեա (կորեերեն);
  • Մեքսիկա (իսպաներեն);
  • Իսպանիա (իսպաներեն);
  • Շվեյցարիա (իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն);

Աղբյուրը՝ 9to5Mac.com