Mac համակարգիչների Command կոճակի ստեղծման պատմությունը

Հասկանալու համար Mac համակարգիչների Command կոճակի ստեղծման պատմությունը, պետք է ծանոթանալ Սյուզան Կարի հետ: Նա հայտնի գրաֆիկ դիզայներ է և աշխատել է մի շարք ընկերություններում՝ այդ թվում Apple -ում: Նա ստեղծել է մի շարք պատկերներ, որոնք դարձել են Macintosh ՕՀ-ի ինտերֆեյսի անբաժանելի մասնիկը: Հենց Սյուզանն է պատմել Command ստեղնի ստեղծման մասին:

Command

Նրա խոսքով, մի հրաշալի օր Սթիվ Ջոբսը այցելել է դիզայներների սենյակ՝ տեղեկանալու, թե ինչ նոր բան կա: Տեսնելով Սյուզանի ստեղծած մեծաքական նշանները՝ Ջոբսը որոշել է, որ ժամանակն է «հաջողություն մաղթել» դրանց:

«Դուք չարաշահում եք մեր ապրանքանշանը: Էկրանին անչափ շատ են խնձորները: Վերացրեք դրանք»,- ասել է Ջոբսը:

Հենց Սյուզանի «ուսերին էր ընկած» այդ բարդ խնդիրը: Apple-ի բրենդային կոճակը հնարավոր չէր պարզապես վերացնել, Սյուզանը պահանջում էր փոխարինում, որպեսզի օգտագործողներին առաջարկվի տաք կոճակներ՝ մի շարք ֆունկցիաների արագ գործարկման համար:

Ոգեշնչման համար Սյուզանը բացում է սիմվոլների բառարանը, որտեղ էլ և գտնում է Command կոճակի սիմվոլը: Նման սիմվոլ օգտագործվել է Շվեյցարիայում: Արշավների ժամանակ այդ սիմվոլով նշել են հետաքրքիր վայրերը:

simvol command

Սյուզանի խոսքով, Command-ի սիմվոլը որևէ հատուկ նշանակություն չունի և ցանկացած համընկնումներ պատահական են: Այս նշանը օգտագործվում է ստեղնաշարի և Mac համակարգիչների ՕՀ-ների ինտերֆեյսում մինչ օրս: Շվեյցարացի ճամփորդները ևս շարունակում են օգտագործել այս սիմվոլը:

Աղբյուրը՝ ppleinsider.ru