Kick with Chrome՝ նոր ֆուտբոլային խաղ-զվարճանք Chrome դիտարկչում (վիդեո)

Անկասկած այսօր աշխարհի բոլոր երկրներում մարդիկ դիտում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ երկրպագելով սիրելի հավաքականներին: Chrome դիտարկչի օգտագործողները այսուհետ կկարողանան ոչ միայն ուրախանալ իրենց սիրելի ֆուտբոլիստների հաջողություններով, այլև ինքնուրույն խաղալ ֆուտբոլ:

Kick with Chrome

Գործարկվել  է Kick with Chrome-ը: Սա նոր վեբ-զվարճանք է Chrome-ի կողմից: Այն կօգնի Ձեզ զգալ իրական պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի դերում:

Kick with Chrome-ն առաջարկում է երեք խաղ՝ Infinite Dribble (խաղում ենք գնդակով), Space Kick (գոլ են խփում), Shootout (պաշտպանում ենք դարպասը): Infinite Dribble-ը խաղում ենք սմարթֆոնով կամ պլանշետով՝ թեքելով կամ պտտելով սարքը՝ պաշտպաններից հեռանալու համար: Space Kick-ում անհրաժեշտ է հնարավորինս հեռու ուղարկել գնդակը: Իսկ Shootout-ը հիանալի գործիք է պարապելու՝ տուգանայինները բռնելու համար:

Kick with Chrome-ը կարելի է խաղալ համակարգչով և առանց: Որպես խաղային վահանակ ծառայում է Ձեր սմարթֆոնը կամ պլանշետը: Բջջային սարքի և համակարգչի միջև կապը ապահովում են WebRTC DataChannel և WebSockets տեխնոլոգիաները:

Աղբյուրը՝ googlerussiablog.blogspot.com