Google-ը ներկայացրեց Android One ծրագիրը

android one

Google I/O համաժողովին որոնողական ընկերությունը հայտարարել է, որ այսօր աշխարհում Android սմարթֆոններից օգտվում է մեկ միլիարդից ավելի օգտագործող: Սակայն ընկերությունը չի ուզում կանգ առնել և նպատակ ունի հասնել նրան, որ բոլոր բնակիչներն ունենան սմարթֆոններ: Միջոցառմանը ներկայացվել է Android One նախաձեռնությունը, որի նպատակն է օգնել տեխնիկա արտադրող ընկերություններին արտադրել մատչելի սմարթֆոններ:

android one2

Android One-ի շրջանակներում Google-ի ինժեներները կստեղծեն էտալոնային հարթակներ, որոնք կկարողանան օգտագործվել այլ ընկերությունների կողմից: Սա թույլ կտա պատրաստել այնպիսի սմարթֆոններ, որոնք բարձր գին չեն ունենա, սակայն կաշխատեն որակյալ օպերացիոն համակարգով:

Այս նախագծի շնորհիվ Google-ը կկարողանա թելադրել շուկայում նվազագույն սարքային պահանջները և պայքարել Android օպերացիոն համակարգի ֆրագմենտացիայի դեմ: Նշենք, որ էտալոնային ՕՀ-ները հնարավորություն կտան նաև առաջինը թարմացնել ծրագրային ապահովումը, ինչպես դա կատարվում է Nexus սարքերի դեպքում:

Առաջին նման սմարթֆոնները կթողարկվեն Հնդկաստանում և կարժենան մոտ 100 դոլար՝ ունենալով, օրինակ, 4,5 դյույմանոց էկրան, երկու SIM-քարտի, microSD-ի և FM-ռադիոյի հնարավորություն:

Աղբյուրը և նկարները՝ The Verge.com