Google Drive-ի նոր թարմացումը կհեշտացնի Microsoft Office ֆայլերի խմբագրումը

google-drive_12357-L0x0Google-ը ցանկանում է ազատել օգտագործողներին ցանկացած սթրեսներից: Երեկ մեկնարկած Google I/O կոնֆերանսի ժամանակ ընկերությունը հայտնել է, որ այսուհետ Microsoft Office ֆայլերը բջջային սարքում խմբագրելիս ավելի հեշտ կլինի: Օգտագործողները կարող են խմբագրել դրանք առանց Google Doc կոնվերտացիայի:

Պարզապես անհրաժեշտ է լինելու բացել Microsoft Word փաստաթուղը Android սարքում, կատարել խմբագրումներ և այն ավտոմատ կպահպանվի հենց օրիգինալ Word ֆայլում:

Բացի այս փոփոխությունից, Google Docs-ը համալրվել է այլ ֆունկցիաներով: Օրինակ, եթե մի փաստաթուղթ խմբագրում են մի քանի հոգի, դուք կարող եք իմանալ, թե որ փոփոխությունն ով է կատարել: Կարող եք կատարել խմբագրման առաջարկներ, ընդունել կամ մերժել փոփոխությունները և այլն:

Ընկերությունը հայտնել է նաև, որ Google Slides-ն այսուհետ հասանելի կլինի նաև բջջային տարբերակով: Վերջինս թույլ է տալիս ստեղծել PowerPoint ներկայացումներ Android կամ iOS սարքեում:

Աղբյուրը՝ cnet.com