Ամեն ինչ Android-ի մասին. վիճակագրություն

Ամսական Android-Plush-Robot_14563-lսարքեր ակտիվ օգտագործողների քանակն անցել է 1միլիարդը: Այս մասին հայտնել է Google ընկերությունը երեկ մեկնարկած ամենամյա Google I/O կոնֆերանսին: Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը կրկնապատկվել է:

Ընդհանուր առմամբ, Android սմարթֆոնների մատակարարումը ողջ աշխարհում կազմել է 315մլն. 2013թ. 4-րդ եռամսյակում, նշել է Google ներկայացուցիչը:

Ըստ վիճակագրության, Android օգտագործողներն օրական ուղարկում են մոտ 20 միլիարդ տեսքտային հաղորդագրություն, 93միլիոն լուսանկար-սելֆի և 1.5տրիլիոն քայլ: Բացի դրանից ամեն օր 100միլիարդ անգամ օգտագործողները ստուգում են նոր թարմացումները:

Android-օգտագործողները մեծ ներդրում ունեն YouTube բջջային ծրագրի առաջխաղացման հարցում: Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, YouTube վիդեոները բջջայինով դիտողների քանակը աճել է 42%-ով՝ նախորդ տարվա 28%-ի դիմաց:

Աղբյուրը՝ Cnet.com