Intel-ը սեպտեմբերին կմեկնարկի Jimmy ռոբոտների նախագիծը (վիդեո)

Jimmy նախագծի շուրջ աշխատանքները Intel-ը մեկնարկել էր դեռևս մայիսին և հայտնել այդ մասին Re/code կոնֆերանսին: Նախաձեռնությունը միտված է open-source էկո համակարգի ստեղծման, որը թույլ կտա էնտուզիաստներին ստեղծել տարբեր հավելվածներ ռոբոտների համար և փոխել դրանց ֆունկցիաները:

Jimmy1

Jimmy հավաքածուում տեղ կգտնեն մարտկոցներ, ղեկավարող միկրոսխեմաներ, տարբեր միակցիչ լարեր, կաղապարի հիմնական բաղադրիչ մասեր և այլն: Մնացյալ դետալները, մասնավորապես կաղապարի արտաքին կաղապարի էլեմենտները, օգտագործողները կկարողանան տպագրել ինքնուրույն 3D տպիչով՝ հատուկ թվային մակետների հիման վրա:

Jimmy-ի «սիրտն է» փոքր համակարգիչ Edison-ը, որը չափսերով հավասար է սովորական SD քարտի: Jimmy-ն կարողանում է քայլել, շարժել ձեռքերը, պարել և անգամ զրույցներ վարել:

Վերջինս վաճառքը կմեկնարկի սեպտեմբերին և կկազմի 1500 դոլար: