Google Play-ի եկամտի 98%-ը բերում են freemium-հավելվածները

App Annie վերլուծական ընկերությունը Google Play հավելվածների խանութի վերաբերյալ հաշվետվություն է հրապարակել: Պարզվում է, այստեղ տեղադրված է ավելի քան 1.5 մլն հավելված:

googleplay

Android-ն այսօր հանդիսանում է ամենատարածված օպերացիոն համակարգը, այդ պատճառով էլ նախագծողներն ակտիվ թողարկում են այս ՕՀ-ի համար նախատեսված հավելվածներ: 2013-ի հուլիսին հավելվածների քանակն անցավ 1 միլիոնը, իսկ մեկ տարի հետո՝ 1.5 միլիոնը:

App Annie-ի տվյալներով՝ 2013-2014թթ. նախագծողների եկամուտն ավելացել է 2,4 անգամ: Ամենաշատը հավելվածներ գնում են Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Հարավային Կորեայում: Նշենք, որ եկամտի գրեթե 90%-ը բերում են խաղերը: Թեև անվճար, բայց գովազդ պարունակող հավելվածները (freemium) կազմում են ընդհանուր բեռնումնրի կեսը, ապահովում են նախագծողների եկամտի 98%-ը: