Շուտով Windows Phone օգտագործողները կկարողանան Skype-ով զանգեր ընդունել և կատարել՝ օգտագործելով Cortana անձնական օգնականի հնարավորությունները: Բավական կլինի ասել, օրինակ, Cortana, զանգիր Skype-ով Անահիտին:
Ներկա պահին Cortana-ն գտնվում է բետա-թեստավորման փուլում և ապահովում է սահմանափակ թվով լեզուներ: Սակայն պաշտոնական թողարկումից հետո հնարավոր է այն ապահովի ռուսերեն լեզուն:
Սա միակ նորություները չէ Windows Phone 8 և 8.1 օպերացիոն համակարգերի համար նախատեսված Skype-ի համար: Հավելվածում կատարելագործվել է նաև push-ծանուցումների համակարգը: Բացի այդ՝ հավելվածն ապահովում է 32 նոր լեզուներ և թույլ է տալիս փոփոխել արդեն ուղարկված հաղորդագրությունները:
Աղբյուրը՝ Skype.com