ԱՄՆ-ի արտոնագրերի ու ապրանքանիշների հանձնողովն այս շաբաթ Apple ընկերության կողմից ստացել է արտոնագրային հայտ, որում ասվում է հելիում գազով լցված ականջակալների մասին:
8 767 994 թվագրված հայտում iPhone-ի ականջակալների պատկերն է: Նշվում է, որ ականջակալների մեջ լցված կլինի հելիում և այլ գազեր, որոնք ավելի լավ կփոխանցեն ձայնը և ավելի բարձր որակ կապահովեն: Հաշվի առնելով, որ հելիումն ավելի քիչ խտություն ունի, քան օդը, այն փոխանցում է ձայնային ալիքները երեք անգամ արագ:
Վերջերս Apple-ն արդեն փորձել է կատարելագործել իր ականջակալների որակը՝ թարմացնելով Ligthnin կոնեկտորը, որի միջոցով միանում են ականջակալները:
Աղբյուրը՝ theverge.com