Առաջին iPhone-ի առաջին վեց կոնցեպտները

Շատերը չգիտեն, որ Apple-ը գնել է iPhone.org դոմենային հասցեն 1999թ.՝ իր առաջին սմարթֆոնի թողարկումից գրեթե տասը տարի առաջ: Այս ընթացքում ակտիվ քննարկվում էր թողարկվելիք սմարթֆոնը, օրեցօր ավելի շատ լուրեր էին սկսում պտտվել: Պարզ չէր՝ արդյոք Սթիվ Ջոբսի ընկերությունը պատրաստում է բացվող-փակվող հեռախոս, թե սլայդեր, թե սարք, որի ստեղնաշարը շարժական է: Ներկայացնում ենք այն ժամանակ շրջանառվող ամենահայտնի վեց կոնցեպտները:

iSlider

01

Այս կոնցեպտի հեղինակը Engadget կայքի ընթերցողներից մեկն էր՝ Nick C ծածկանունով: Այս դիզայնը կոչվում էր «Լավագույնը երկու աշխարհներիցв» (հեղինակն, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ iPod-ի և հեռախոսի կոմբինացիան): Դիզայնը հիմնված է iPod Nano-ի վրա, որը բացվելով դառնում է հեռախոս:

iPod-iPhone-ի հիբրիդ

02

Այս կոնցեպտը հայտնվեց 2006-ի սեպտեմբերին: Հեղինակը կարծում էր, որ iPhone-ը կլինի բացվող-փակվող՝ 2,2 դյույմանոց էկրանով և 3 Մպ տեսախցիկով: Սա շատ տարածված կոնցեպտ էր, և շատերը հավատում էին, որ Apple-ի առաջին հեռախոսը լինելու է հենց այսպիսին:

iPhone, որը նման էր Blackberry հեռախոսներին

03

Այս կոնցեպտում ներկայացված էր շարժական ստեղնաշար, որն ամրացված էր երրորդ սերնդի iPod նվագարկչին: Սա կհիշեցնեի Blackberry հեռախոսները: Սակայն դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ այսպիսի մոդելը դժվար կլինի օգտագործման համար:

iPod Nano՝ զանգեր կատարելու հնարավորությամբ

04

Այս կոնցեպտը ստեղծվել է 2005թ. ճապոնացի դիզայներ Իսամու Սանադայի կողմից: Սա հիշեցնում էր iPod Nano նվագարկիչ՝ զանգեր կատարելու ֆունկցիայով:

iFlip

05

Սա Սանադայի երկրորդ կոնցեպտն է, որը բաղկացած է երկու առանձին մասերից, որոնց կցվում են ռետինե ամրակով: Թերևս, հետաքրքիր կոնցեպտ է, սակայն կայունության տեսանկյունից այն այդքան էլ վստահելի չէ:

iPod՝ սենսորային պանելով

06 (1)

Եվ վերջին կենցեպտը, որը քիչ թե շատ մոտ էր իրական iPhone-ին: Այն ուներ էկրան, որը ոչ սենսորային էր, սակայն ներքևի հատվածում կար սենսորային թաչփադ՝ էկրանը կառավարելու համար:

 Ինչպես պարզվեց հետո, iPhone-ը շատ էր տարբերվում այս բոլոր կոնցեպտներից և ուներ այս տեսքը.

iphone1

Աղբյուրը՝ gizmodo.com