Թողարկվել են Android Wear-ի համար նախատեսված առաջին հավելվածները

android-wearԹեև վերջերս է մեկնարկել Google-ի Android Wear օպերացիոն համակարգով աշխատող առաջին խելացի ժամացույցների վաճառքը, նախագծողները արդեն ունեն պատրաստ հավելվածներ, որոնք հրապարակել են Google Play հավելվածների խանութում: Դրանցից մեկը Byte Me Software ընկերության Binary Watch Face ծրագիրն է, որը կարգավորումների մեծ մենյու ունի:

Ինչպես կարելի է ենթադրել հավելվածի անունից, այն վերածում է ժամացույցի էկրանը սովորական ժամացույցի:

Ինչ վերաբերում է Android Wear-ի համար նախատեսված առաջին խաղին, ապա այն այդքան էլ տպավորիչ չէ: TechCrunch տեխնոբլոգը գրում է, որ խաղն իրենից ներկայացնում է հայտնի Flappy Bird խաղի կլոններից մեկը, որտեղ թռչնի փոխարեն Android-ի կանաչ ռոբոտիկն է:

Արդեն թողարկվել է նաև LG G ժամացույցի համար նախատեսված առաջին մոդիֆիկացրած Android Wear-ը, որն առաջարկում է մարտկոցի ավելի երկար կյանք, կատարելագործված թրթռազանգ, ավելի լավ կատարողականություն:

Աղբյուրը՝ theverge.com