Թողարկվել է Կապիտան Ամերիկայի պաշտոնական բջջային iOS խաղը (վիդեո)

Marvel կոմիքսների և կինոստուդիայի ամենահայտնի հերոս, առաջին վրիժառու Կապիտան Ամերիկան դարձել է բջջային խաղի հերոս: «Առաջին վրիժառուն. Ուրիշ պատերազմ» խաղում գլխավոր հերոսը իհարկե Կեպն է, սակայն նրան ուղեկցում են երկու օգնական զինվորներ, որոնց կարելի է ավելի հզոր դարձնել խաղի ընթացքում: Նրանք կարող են կատարել հատուկ ֆունկցիաներ, օրինակ պայթեցնել վառելիքով մեծ տակառները կամ հարձակվել թշնամու վրա:

1396863104_pervyy-mstitel.-drugaya-voyna-captain-america-dlya-android-pre-590x332

Իսկ ինքը Կեպը կարող է իր վահանը նետել թշնամու վրա, ապա ակտիվացնել նախապես պատրաստված թակարդները: Թշնամուն մոտ գտնվելիս խաղացողն ակտիվացնում է մարտի կոճակը և Կեպը սկսում է կռվել՝ օգտագործելով տարբեր մարտական հնարքներ:

Խաղի մակարդակն ամբողջությամբ ավարտելու համար պետք է փրկել խաղաղ բնակիչներին, սպանել բոլոր թշնամիներին կամ ոչնչացնել թշնամու օբյեկտը: Խաղը հագեցած է յուրօրինակ գրաֆիկայով և ձայնային ուղեկցմամբ:

Հավելվածը անվճար է, սակայն պարունակում է մի շարք բոնուսային ֆունկցիաներ, որոնք հնարավոր է գնել: Խաղը հնարավոր է խաղալ միայն ինտերնետին միացված ժամանակ:

Աղբյուրը՝ yablochno.com