SamMobile կայքը հրապարակել է Gear VR վիրտուալ սաղավարտի առաջին լուսանկարները, որի թողարկումը սպասվում է Galaxy Note 4 ֆաբլետի հետ միասին սեպտեմբերին կայանալիք IFA 2014 միջոցառմանը:
Հաղորդվում է, որ Gear VR-ը գործում է ոչ թե ինքնուրույն, այլ սմարթֆոնին կցված, որին միանում է USB 3.0-ով: Վիրտուալ իրականության էֆեկտը ստացվում է օգտագործողի գլխի դիրքին և շարժումներիհետևելու միջոցով: Սարքը համալրված է գիրոսկոպով և արագաչափով:
Gear VR-ի աջ կողմում կա հատուկ կոճակ, որն ակտիվացնում է See-Through ռեժիմը: Այդ ռեժիմում շրջապատող տարածության նկարը սաղավարտի տեսախցիկից փոխանցվում է սմարթֆոնի էկրանին: Բացի այդ՝ կա նաև ոչ մեծ թաչփադ՝ կրկին սաղավարտի աջ կողմում:
Նշենք, որ Gear VR-ի համար նախատեսված ծրագրային ապահովումը Samsung-ը մշակում է Oculus VR ընկերության հետ համատեղ:
Աղբյուրը՝ SamMobile.com