Jaguar Land Rover-ը ավտոմեքենաների դիմապակին կվերածվի էկրանի (վիդեո)

Jaguar Land Rover ընկերությունը, որը հայտնի է իր լյուքս դասային մեքենաներով, առաջարկում է վարորդին անհրաժեշտ ինֆորմացիան (արագությունը, վառելիքի ծավալը և այլն) պատկերել միանգամից դիմապակու վրա, որպեսզի նա այլ ուղղությամբ չշեղի հայացքը: Virtual Windscreen նախագիծն առայժմ կոնցեպտ է, ըստ որի հատուկ սենսորները կհետևեն վարորդի աչքերի ուղղությանը և կցուցադրեն ինֆորմացիան նրան այն պահին տեսանելի հատվածում:

virtual

Բացի ավտոմեքենայի և ընթացքի մասին տեղեկություններից՝ վարորդը կստանա նաև զգուշացում վտանգի ժամանակ  և կտեսնի նավիգացիոն համակարգի տվյալները:

Նախատեսվում է նաև, որ վերոնշյալ համակարգը թույլ կտա ժեստերով կառավարել վիրտուալ էկրանը, իսկ հայելիները կփոխարինվեն տեսախցիկներով, որոնցից ստացված պատկերները կցուցադրվեն դիմապակի-էկրանին:

Մշակողների խոսքով՝ կոնցեպտն իրականություն կդառնա մոտակա տարիների ընթացքում:

Աղբյուրը՝ Engadget.com