Apple App Store-ում ավելվածների 80%-ը «մեռած են»

itunes_app_storeGoogle և Apple ընկերությունները բազմիցս հայտնում են վիճակագրական տվյալներ իրենց օնլայն խանութների հասանելի և ակտիվ հավելվածների մասին: Համաձայն Adjust ընկերության զեկույցի, App Store-ում առկա հավելվածների 80%-ը «մահացած են»:

«Մահացած» կամ «զոմբի» հավելվածներ Adjust-ն անվանում է այն խաղերը և ծրագրերը, որոնք ոչ մի անգամ չեն հայտնվել 40 000 հավելվածներից բաղկացած լավագույն ծրագրերի ցուցակում և օգտագործողները դրանք չեն տեսել երբևէ:

Բազմաթիվ iOS օգտագործողներ ընտրում են հավելվածներ՝ գտնելով դրանք հենց մի շարք վարկանշային ցուցակներում: Եթե խաղը որևէ տեղ չի երևացել, ապա նրա ներբեռնումների քանակը կարող է հավասար լինել 0-ի: Adjust-ի խոսքով, App Store-ի 1.2մլն. հավելվածներից ավելի քան 950 000-ը «զեմբի» են: