Microsoft-ը մշակում է սարք թույլ տեսողություն ունեցողների համար

Microsoft2014-ի մարտի վերջին հայտնի դարձավ, որ Microsoft ընկերությունը իրավունք է ձեռք բերել Osterhout Design Group ընկերության մտավոր սեփականության վրա: Նշենք, որ վերջինս զբաղվում է կրելի համակարգչային սարքերի մշակմամբ:

Արտոնագրերում խոսքը գնում է, մասնավորապես, լրացված իրականության տեխնոլոգիաների մասին: Վերլուծաբաններն անմիջապես ենթադրեցին, որ Microsoft-ը պատրաստվում է Google Glass-ին համանման խելացի ակնոց թողարկել: Սակայն այժմ հաղորդվում է, որ ընկերությունը մշակում է կույր և թույլ տեսողություն ունեցող մարդկանց համար նախատեսված կրելի սարք:

Alice Band կոչվող սարքը նախատեսված է գլխի վրա կրելու համար: Դրա մեջ տեղադրված է տեսախցիկ և սենսորներ, որոնց օգնությամբ սարքը ճանաչում է օբյեկտները, որոնց մասին ինֆորմացիան տրվում է օգտագործողին ականջակալների միջոցով:

Սարքն առայժմ գտնվում է մշակման փուլում, թե երբ կթողարկվի պատրաստ արտադրանք, հայտնի չէ:

Աղբյուրը՝ BBC.com