iOS 8-ի թողարկման նախօրեին Apple-ը հայտնել է, որ «խնձորային» սարքերի օգտագործողների ավելի քան 90%-ն արդեն անցել է iOS 7-ի:
Համաձայն վիճակագրության, 2014թ. փետրվարից iOS 7-ով աշխատող սարքերի քանակն ավելացել է 8%-ով: Ներկայումս վիճակագրությունը հետևյալ տեսքն ունի.
i-գաջեթների օգտագործողների 90%-ն օգտագործում է iOS 7,
Մոտ 9%-ը՝ iOS 6,
2%-ից ավելի քիչ՝ iOS-ի ավելի վաղ տարբերակներ
Պետք է նշել, որ iOS 7-ն օգտագործման աճման արագությամբ գերազանցել է իր նախորդ սերնդին: Գործարկումից 1 ամիս անց այն արդեն ներբեռնել էին օգտագործողների 63%-ը: