Գալիք մի քանի օրվա ընթացքում Facebook սոցցանցը կստիպի իր iPhone և Android հավելվածների օգտագործողներին պարտադիր ներբեռնել Facebook Messenger հավելվածը՝ սոցցանցի ընկերների հետ չաթ անելու համար: Սոցցանցի հիմնական հավելվածից այլևս հնարավոր չի լինել զրուցել:
Այս տարվա ապրիլին Facebook-ը պարտադրում էր ներբեռնել Facebook Messenger-ը Եվրոպայի օգտագործողներին: Ստանալով դրական արդյունքներ, սոցցանցը որոշեց այդ կանոնը պարտադիր դարձնել բոլոր օգտագործողների համար:
Ըստ Facebook-ի վիճակագրության, Messenger հավելվածով մարդիկ 20%-ով ավելի արագ են պատասխանում հաղորդագրություններին, քան սովորական բջջային հավելվածից:
Աղբյուրը՝ techcrunch.com