Flappy Bird-ի հեղինակը թողարկել է նոր խաղ

Swing-Copters-590x387

Flappy Bird խաղի երկրպագուները կարող են ուրախանալ, քանի որ խաղի նախագծող Դոնգ Նգույենը AppStore-ում տեղադրել է նոր 8բիթ ոճի խաղ Swing Copters անվանմամբ:

Swing Copters-ը նման է Flappy Bird-ին իր ինտերֆեյսով, գրաֆիկայով և դիզայնով, սակայն գեյմփլեյը փոփոխված է: Այստեղ խաղացողը պետք է կառավարի անհասկանալի կենդանու, որը շարժվում է Ձեր մատների՝ էկրանին հպումներով՝ հաղթահարելով տարբեր խոչընդոտներ:

1234-590x517

Ի տարբերություն Flappy Bird-ի խողովակ խոչընդոտների՝ այստեղ խաղի գլխավոր հերոսը պետք է հեռվանա շարժվող մուրճերից: Դուք պետք է հասցնեք անցկացնել Ձեր կերպարին այդ ճանապարհով՝ առանց մուրճերին դիպչելու:

Նշենք, որ սկզբում առաջին խոչընդոտի մոտով անցնելը բավական բարդ է թվում: Սակայն ժամանակի ընթացքում Ձեր մատները կսովորեն ճիշտ շարժվել:

Նոր խաղը անվճար է ներբեռնման համար: