iWatch-ը կարժենա 400 դոլար

iwatchApple ընկերության խելացի ժամացույցի գինը տատանվելու է 400 դոլարի սահմաններում: Այս մասին հաղորդում է Re/code կայքը` հղում կատարելով սեփական աղբյուրներին:

Սակայն հնարավոր է, որ Apple-ը թողարկի խելացի ժամացույցի մի քանի մոդել` տարբեր գնային պայմաններով:

Թեև iWatch կոչվող խելացի ժամացույցի թողարկումը սպասվում է այս աշնանը, արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ սարքը վաճառքում կհայտնվի 2015թ.-ից ոչ շուտ:

Համեմատության համար նշենք, որ Motorola Moto 360 խելացի ժամացույցը արժենալու է 249 դոլար, LG G Watch-ը` 220 դոլար, իսկ Samsung Gear 2-ը` 299 դոլար:

Աղբյուրը` recode.net